Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վաղարշակ Քեյանը նվաճեց հաղթողի ոսկե մեդալը։
46 կգ քաշային կարգի եզրափակիչում նա մենամարտեց անգլիացի Ջոն Թոմասի հետ եւ հաղթեց երեք ռաունդներում էլ՝ 5:0:
Եզրափակիչում կմենամարտեն նաեւ 52 կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը։
Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել էր բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը՝ իռլանդացի Ջոն Հարթին, Երանոս Օհանյանը՝ Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։