Միջինացված տարբերակով բանակցություններ վարելու դեպքում Հայաստանը խնդիրների առաջ չէր կանգնի, այն էլ այն դեպքում, որ Մաքսային միության խնդիրը նոր չէ: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին խոսեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը և հավելեց.
«Եթե Հայաստանը չփորձեր եվրոպական ճանապարհով գնալ, չէին պարտադրի:Հայաստանը ամուսնությանը պատրաստ չէր, ամուսնացրին, որ մյուսի հետ խաղեր չտա»:
Մեր երկիրը, ըստ բանախոսի, փորձում էր Եվրոպայի հետ իր տնտեսական ինտեգրման հարցերը լուծել, իսկ անվտանգությունը պահպանել Ռուսաստանի օգնությամբ:
«Սա նման է կույս մնալով հանդերձ հաճույք ստանալուն»,-հայտարարեց Երվանդ Բոզոյանը: