Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան առաջ է անցել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից Չեմպիոնների լիգայում կատարած գոլային փոխանցումների քանակով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսրայելական «Մաքաբի Հայֆայի» դեմ երրորդ տուրի խաղում Դի Մարիան կատարել է 3 գոլային փոխանցում, «Յուվենտուսը» հաղթել է 3:1 հաշվով։ Դի Մարիան 38 փոխանցումով երկրորդն է։


Մեսին Չեմպիոնների լիգայի հանդիպումներում կատարել է 37 գոլային փոխանցում։

Ռեկորդակիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 42 գոլային փոխանցում։ Չորրորդ տեղում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 32: