Հայ-վրացական սահմանին «Նինոծմինդա» մաքսակետում 11 նոր երթեւեկելի գոտի է բացվել բեռնատար եւ թեթեւ մարդատար ավտոմեքենաների ու միկրոավտոբուսների համար, գրում է Նովոստի Գրուզիան։

Նշվում է, որ «Նինոծմինդա» մաքսակետում երկու ուղղություններով մեկ օրում կկարողանան անցնել առնվազն 600 բեռնատար, մոտ 3000 ավտոմեքենա եւ մինչեւ 8000 ուղեւոր։


Միաժամանակ, այսօրվանից անցակետում կաշխատեն մինչեւ 70 մաքսային ծառայողներ

Նինոծմինդայի անցակետի հիմնանորոգման շրջանակներում վերանորոգվել է 4000 քմ տարածք։

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, ով մասնակցել է նոր ենթակառուցվածքի բացման արարողությանը, նշել է նախագծի կարեւորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ երկրի տարանցիկ դերի ամրապնդման համար։