ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը՝ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերի վերաբերյալ հրավիրած ասուլիսում ասաց, թե ինքը՝ որպես ՀՀ քաղաքաացի, ցավում է, որ մեր պետությունում նման դեպք է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է  168.am-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշման համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և վերջիններս այլևս գտնվում են ազատության մեջ: Արմեն Հարությունյանի խոսքով՝ վերջերս մամուլում դեպքին առնչվող որոշակի հանգամանքների վերաբերյալ տարաբնույթ, հաճախ փոփոխական պնդումներ են տեղ գտել: «Անհանգստություն է պատճառել այն հանգամանքը, որ դրանք չեն համապատասխանում քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Արմեն Հարությունյանը հերքեց Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությունը, որ իր տղաներին կրակել են թիկունից: Ըստ Ա. Հարությունյանի՝ նշանակված համալիր փորձաքննության եզրակացություններով հիմնավորվել է, որ Բուդաղյան եղբայրների վրա առկա վնասվածքները թիկունքից չեն եղել:

Արմեն Հարությունյանը հերքեց նաև այն հայտարարությունները, որ կրակոց է եղել վերևից, ինչից հետո Սուրեն Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանվ ասել է՝ «Սուրի´կ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր սենց բան էլ չի լինի»: Արմեն Հարությունյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն անձամբ մասնակցել է դեպքի վայրի տեղազննությանը, ականատես է եղել, որ առանձանատան այն հատվածում պատշգամբ չկա: «Այդ հատվածից չէր էլ կարող լինել կրակոց»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ համացանցում տեղադրված և վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ եղած տեսանյութերը բովանդակային առումով նույնն են. «Տարբերությունը ժամանակային տևողության մեջ է»:

Նյութի շարունակությունը` այստեղ: