Ավարտվել է Տ-2-68, /Հ-8/ (Այգավան)- /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածի հիմնանորոգումը։ 2.9կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արարատի մարզով։

Տեղական նշանակության ճանապարհը, որ Այգավանը միացնում է Եղեգնավանին, հիմնանորոգվել է պետական բյուջեի միջոցներով՝ 259 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Կապալառուն է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարել է «Աստիճան» ՍՊԸ-ն։


Նորոգվել են նաև ճանապարհին առկա փոքր կամուրջները։ Ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհի բարեկարգումը կփոխի հարակից բնակավայրերի բնակիչների կյանքի որակը։ Այս ճանապարհով են գյուղացիներն իրենց բերքը հասցնում շուկաներ։

Ավարտական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը դիտարկել է կատարված աշխատանքները և ճանապարհն ընդունել շահագործման։

Նշենք նաև, որ հունիսին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը, ծանոթանալով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարել էր նորոգել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը։ «Արարատ ճանշին» ընկերության կողմից ուղեանցի ծածկը նույնպես նորոգվել է, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։