Իրանը մոտ օրերս խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը։

«Մոտ օրերս հյուսիսային սահմանների մոտ՝ Արասի շրջանում, ԻՀՊԿ ցամաքային զորքերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն Աշուրի ռազմաբազայում»,-ասել է նա։


Փաքփուրը նշել է, որ զորավարժությունների անցկացումը նպատակ ունի բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտունակությունը։