Բաքուն հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով քարտուղարություն ստեղծելու մասին։
Նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը։ Որոշմամբ ստեղծվել է հանձնաժողովի քարտուղարություն՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը կազմակերպելու համար։