«Հայազն» կուսակցության անդամներն այժմ , ի նշան բողոքի, Կառավարության շենքից երթով շարժվում են դեպի Արտգործնախարարություն և Նախագահական:

Կուսակցության անդամների խոսքով՝ իրենք խստագույնս դատապարտում են «Մաքսային միությանը» միանալու իշխող վարչախմբի որոշումը և այս քայլը բարձրացող համազգային ալիքի առաջին կաթիլն է:

 «Հայազնը» ևս մեկ անգամ վերահաստատում է իր քաղաքական ծրագրում ամրագրված քաղաքականության սկզբունքները, մասնավորապես՝ չմիացման սկզբունքը, ինչպես նաև ազգային հեղափոխության միջոցով ինքնիշխան և բնույթով ազգային պետություն կերտելու հրամայականը»,- գրված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

 «Մաքսային միությանը» անդամակցվելուց հետո մաքսատներ կկառուցվեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, ինչն էլ, ըստ կուսակցության անդամների, Հայաստանն ու Արցախը միմյանցից անջատելու ամենահեշտ տարբերակն է: