Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Վիլնյուսում հյուրընկալվեց Լիտվայի «Ժալգիրիսին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։
23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Ֆաբիեն Ուրեգան, 42-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Ռենան Օլիվեյրան։
78-րդ րոպեին «Փյունիկի» գոլը 11-մետրանոցից խփեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։
Երեւանում «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթել էր «Ժալգիրիսին»։
H խմբի առաջատարը շվեյցարական «Բազելն» է՝ 7 միավոր։ «Փյունիկը» հետ է 1 միավոր։
Հաջորդ տուրում «Փյունիկը» հոկտեմբերի 27-ին Սլովակիայում կմրցի «Սլովանի» հետ։
Կոնֆերենցիաների լիգա, չորրորդ տուր
H խումբ
«Ժալգիրիս» - «Փյունիկ»՝ 2:1
Ֆաբիեն Ուրեգա, 23, Ռենան Օլիվեյրա, 42 - Արաս Օզբիլիս, 78, 11մ
«Սլովան» - «Բազել»՝ 3:3
Վլադիմիր Վայս, 45+2, 11մ, Յուրայ Կուցկա, 49, Ալեքսանդր Չավրիչ, 53 - Դարիան Մալես, 29, 11մ, Անդի Դիուֆ, 65, Անդի Զեքիրի, 72
Մրցաշարային դրություն․ «Բազել»՝ 7 միավոր, «Փյունիկ»՝ 6, «Սլովան»՝ 5, «Ժալգիրիս»՝ 4: