Ամիսներ շարունակ ՀՀ կառավարությունը հայտարարում էր , որ գազի գնի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բանակցությունները դեռ շարունակվում են:

Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշրների նախարար Արմեն Մովսիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այդ հարցը վերջապես լուծվել է:

«Այդ հարցը շուտով կլուծվի՝ Մաքսային միության ներքո»,-իր խոսքում նշեց Արմեն Մովսիսյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե այսքան երկար բանակցությունները փաստորեն կապված էին Մաքսային միության անդամակցության հետ, Արմեն Մովսիսյանն ասաց. «Կապ չուներ, բայց հիմա արդեն այդ հարցը կլուծվի»:

Խոսելով Մաքսային միության անդամակցելու մտադրության մասին, նախախարը նշեց, որ դրական է գնահատում այդ քայլը:

«Իմ կարծիքով դա Հայաստանի տնտեսության համար բավականին դրական քայլ կլինի, հատկապես էներգետիկայի ոլորտում, քանի որ հիմնական մեր էներգակիրները ներկրվում են Ռուսաստանից»,-իր խոսքում նշեց Արմեն Մովսիսյանը