«Killing Eva» ֆիլմի աստղ Ջոդի Քոմերը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը:

Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան չափել է հայտնիների դեմքերի համամասնությունները՝ օգտագործելով Phi ոսկե հարաբերակցությունը, գնահատել նրանց գեղեցկությունը եւ կազմել է ցանկ։ Վերլուծության ժամանակ պարզվել է, որ Ջոդի Քոմերի դեմքի դիմագծերը 94,52%-ով համապատասխանում են իդեալական պարամետրերին։


Երկրորդ տեղում Զենդայան է (94,37%)։ Երրորդ տեղում է Բելլա Հադիդը՝ 94,35%, իսկ Բեյոնսեն՝ չորրորդը՝ 92,44%: Տասնյակում են նաեւ Արիանա Գրանդեն (91,81%), Թեյլոր Սվիֆթը (91,64%), Ջորդան Դաննը (91,39%), Քիմ Քարդաշյանը (91,28%), Դիպիկա Պադուկոնը (91,22%) եւ Հոյոն Ջոնգը (89,63%)