Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մասին զեկույցում հայտնված «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ընկերության սեփականատերը լքել է Հայաստանը։

«ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը ժամանել է Ալավերդի՝ այցելելու ընկերության գրասենյակ, որը փակ է եղել։


«Նա (Շլեպչյանը-խմբ.) շատ լուրջ գործարար է եւ հաճախ է ճանապարհորդում։ Հիմա նա այստեղ չէ։ Չգիտեմ՝ երբ է գալիս ու գնում»,-ասել է նրա բարեկամներից մեկը։

«Վստահ եմ, որ Շլեպչյանը չէր կարող ներգրավվել որեւէ անօրինական գործողության մեջ»,-ասել է աղբյուրը։

Ռուսաստանի ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչները եղել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները։ Բեռի տեղափոխմանը մասնակցել են Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ։ Հանցագործության նախապատրաստմանը մասնակցած Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի եւ Հայաստանի երեք քաղաքացիներ բերման են ենթարկվել։