Բելառուսում դատավորը ձերբակալվել է աշխատավայրում սեքսով զբաղվելու և կաշառակերության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Росбалт-ը` հղում կատարելով բելոռուսական լրատվամիջոցներին:

Չիմանալով այն մասին, որ պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների նախաձեռնությամբ նրա գրասենյակում հաստատվել է տեսահսկում` Օկտյաբրի շրջանային դատարանի նախագահի տեղակալ Մոգիլևա Մագոմեդ Ումարովը իր սեռական հաճույքները կազմակերպել է անմիջապես գրասեղանի վրա: Ընդհանուր առմամբ արձանագրվել է երեք սեռական շփում: Պաշտոնյայի սիրուհիների շարքում եղել է նաև դատարանի աշխատակցուհին:

Դատավորի սեռական առօրյայի մանարմասնությունների հայտնի դառնալուց հետո դատարանի բոլոր աշխատակցուհիներին հարկադրել են գրել բացատրական դիմումներ` ներկայացնելով, թե նրանք ինչպիսի կապ են ունեցել Ումարովի հետ:

Միևնույն ժամանակ տեսախցիկները արձանագրել են դատավորի կողմից կաշառք վեևցնելու երեք դեպք: Վերջին կաշառք վերցնելու ժամանակ էլ նա ձերբակալվել է: Ձերբակալությունը նրա համար մեծ անակնկալ է եղել:

Ձերբակալությունը տեղի է ունեցել հունիսին, սակայն լրագրողներին այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: