«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ կոնգրեսականների բավականին ներկայացուցչական կազմ։ Նախնական տեղեկությունների համաձայն, կոնգրեսականները մի շարք հանդիպումներ են ունենալու, այդ թվում՝ հայ խորհրդարանականների հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում են հանդիպումներ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն, մեր խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, հիմնական հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների շրջանակներում։


Նույն աղբյուրը թերթին փոխանցել է նաև, որ կոնգրեսականները խորհրդարանում հիմնականում պատրաստվում են քննարկել առաջիկայում հայադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ընդհանուր դրույթները, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված մոտեցումներն ու ընդհանուր այլ կազմակերպչական բնույթի հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում