ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանն ինչպես միշտ ակտիվ է ընթանում: Նշենք, որ վարչապետը ներկա չէ հարց ու պատասպանին, քանի որ աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի հանրապետությունում:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը իր հարցի սկզբում նախաբանով հանդես եկավ, որտեղ անդրադարձավ հայտնի օֆշորային սկանդալին և նշեց «Ազգովի սպասում ենք, թե երբ պետք է դա մաքրվի իր անունից կամ երբ հրաժարական կտա՝ ազատվենք այդ խայտառակությունից և վերջապես թեթևացած շնչենք»:

ՀԱԿ պատգամավորը հարցը ուղղեց ՀՀ արդարադատության նախարարին, պարզաբանում պահանջելով հետևյալ հարցի կապակցությամբ:

Ըստ Լ. Զուրանբյանի, կառավարության կայքում տեղադրված է մի փաստաթուղթ, ըստ որի Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր ծառայությունը որպես պատվիրատու չինական ավտոմեքենաների մեծ խմբաքանակ է գնել «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից:

«Պարզվում է, որ պատվիրատուն՝ ԴԱՀԿ ծառայության պետը և կատարողը՝ «Քեթրին Գրուպ» ՍՊ-իԸ հիմնադիրը, նույն անձն է՝ Միհրան Պողոսյանը: Այսինքն կառավարության բարձրաստիճան պետական պաշտոնյան ինքն իրենից մեքենաներ է գնել պետական բյուջեի միջոցները ծառայեցրել է սեփական բիզնեսը ծաղկացնելու սուրբ գործի ուղղությամբ: Արդյո՞ք կառավարությանը տեղյակ է սրա մասին»:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հարցին պատասխանեց այսպես, որ բոլոր պետական գնումները կարող եք օնլայն ռեժիմով տեսնել՝ հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվել և ինչ նպատականերով:

«ԴԱՀԿ ծառայության և ոչ մի աշխատող իրավունք չունի ունենալ բիզնես: Եթե դուք գիտեք նման բան կարող եք դիմել էթիկայի հանձնաժողով: Ես զարմանում եմ ձեր զարմանալու վրա և ձեր իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա:ՍՊԸ-ի հիմնադիր լինելը և այս պահին բաժնեմաս ունենալը ձեզ կարող է բացատրել առաջին կուրսի իրավաբանը, որ դրանք տարբեր բաներ են»,-նշեց Հրայր Թովմասյանը