Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաներում «Գավառ» ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։


Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ա․ Խ-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ Գավառի բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Խ․Կ-ին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ՝ արդեն մահացած վիճակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Գավառի ճանշինում։