Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման ժամանակ լքել է պահեստայինների նստարանը 90-րդ րոպեին։
Նա չէր ընդգրկվել Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։ Մինչեւ 90-րդ րոպեին հոլանդացի մասնագետը կատարել էր երեք փոփոխություն հինգ հնարավորից։
«Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» հաղթել էր 2:0 հաշվով։ 47-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։ 69-րդ րոպեին աչքի էր ընկել պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով 5-րդն է, «Տոտենհեմը» երրորդն է՝ 23 միավոր։