Փարիզյան ՊՍԺի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Մեսին ստացել է ձայների 57 տոկոսը։

Սեպտեմբերին 35-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջnությունում մասնակցել է 3 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։


Մեսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման այս մրցաշրջանում, խփել է 8 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։