««Երևան մոլ» առևտրի կենտրոնի շինարարության իրականացումը նախագծի սեփականատերերը վստահել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությանը։ Արշակունյաց 34/1 և 34/3 հասցեներում կառուցվող առևտրի և զվարճանքի կենտրոնի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ շինարարությունն իրականացնում է «Սպիտակ տուն» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունում, դատելով ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալներից, հիմնադիր է հանդիսանում հենց Ախոյանը»,- գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
«Երևան մոլ»-ի շինարարությունը վստահվել է Արագած Ախոյանին
