Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Այաչոյին»։ Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

24-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 78-րդ րոպեին Մեսին օգտագործեց Մբապեի փոխանցումը եւ կրկնապատկեց առավելությունը։ 82-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Մբապեն, որին դարձյալ գոլային փոխանցում կատարեց Մեսին։


ՊՍԺ-ն 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լորիենից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Այաչոն» 18-րդն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Այաչո» - ՊՍԺ՝ 3:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 24, 82, Լիոնել Մեսի, 78