Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Փարիզյան ակումբն այժմ աշխատում է նոր պայմանագրի վրա, որը նախատեսված կլինի մինչեւ 2024թ․ հունիս։ Մեսիի գործող պայմանագիրը կավարտվի 2023թ․ հունիսին։

Մեսին 2021-ի ամռանն է «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ՊՍԺ։ Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։


Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 3 խաղում խփել է 2 գոլ։