ՀՀ Պետեկամուտների կոմիտեն, ըստ ամենայնի, որոշել է մի քանի հարյուր կամ մի քանի հազար «փոքր» ձեռնարկատերերին վերջնականապես սնանկացնելու միջոցով պետբյուջեի եկամուտները ավելացնել մի որոշակի լրացուցիչ գումարով։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ավելացված արժեքի հարկի» եւ «Շրջանառության հարկի» մասին օրենքներում Պետեկամուտների կոմիտեն դեռ անցած տարի ծուղակ է լարած եղել, որի մեջ արդեն հայտնվել են հարյուրավոր փոքր ձեռնարկատերեր։ Խնդիրը նշված օրենքում «անձ» բառի կամայական մեկնաբանությանն է վերաբերում։ Ներկայումս փոքր ձեռնարկատերերը արդեն խոշոր չափերի տույժ-տուգանքների մասին ծանուցագրեր են ստանում ՊԵԿ-ից»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):