Խոյ

Ցանկացած գործ այսօր կատարեք հանգիստ ու անշտապ, կարևորը՝ որակով: Եթե ղեկավարների հետ պրոբելմներ ծագեն, ավելորդ մի խոսեք ու համբերեք, դրանք ժամանակավոր խնդիրներ են:

Ցուլ

Ակտիվություն ցուցաբերեք: Ցանկացած բանակցություն կավարտվի ձեր օգտին: Հնարավոր են նոր հանդիպումներ կամ խաթարված հարաբերությունների վերականգնում:

Երկվորյակ

Մոտ ապագայի համար ծրագրեր կազմեք: Ռիսկի մի դիմեք: Աջ ու ձախ խոստումներ մի տվեք, աջ ու ձախ օգնություններ մի առաջարկեք, մինչ իրավիճակին լավ չծանոթանաք:

Խեցգետին

Օրվա ընթացքում խոչընդոտների կհանդիպեք: Թեթև, աննշան բաներից կոնֆլիկտներ կառաջանան: Այսօր խուսափեք հակառակ սեռի հետ նոր ծանոթություններից:

Առյուծ

Շատ ժամանակ անցկացրեք ընկերների, հարազատների հետ: Դա ձեզ նոր էներգիա կհաղորդի, կբարձրացնի տրամադրությունը:

Կույս

Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Փորձեք հանգստանալ, ինքներդ ձեզ չծանրաբեռնել, այդ դեպքում կվերականգնեք ուժերը:

Կշեռք

Լարված օր է սպասվում: Շրջապատին կզարմացնի ձեր քչախոսությունը: Սիրային հարցերում հաճելի անակնկալներ են սպասվում:

Կարիճ

Ակտիվ գործունեության լավագույն շրջանն է: Ղեկը ձեր ձեռքը վերցրեք և ամեն ինչ ձեր ուզածով կլինի: Օրվա վերջը լիովին ձեզ տրամադրեք:

Աղեղնավոր

Ընկերներից ոմանք ձեր օգնության կարիքը կզգան: Օգնեն, եթե ձեր ուժերը ներում են:

Ակտիվ ու դրական լիցքերով լի օր է սպասվում:

Այծեղջյուր

Գործում համբերատարություն ցուցաբերեք: Ձեր պարտականություններն ուրիշի վրա մի դրեք: Օրվա առաջին կեսին սիրելիի հետ հարաբերությունները կլարվեն, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի:

Ջրհոս

Փորձեք զբաղվել այնպիսի հարցերով ու գործերով, որոնք ձեզանից շատ էներգիա չեն խլի: Սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, և էլ ավելի կլավանա, ողջ օրը դուք կլինեք նրա ուշադրության կենտրոնում:

Ձկներ

Նոր ընկերներ ձեռք կբերեք: Գործնական դրական առաջարկ կստանաք: Սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ ստաբիլ է, դրական միտումով: Գնումներ կատարելու համար լավ ժամանակ է: Զբաղվեք նաև տնային գործերով: