«Հայկական ժամանակ»-ի զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, Հայաստանի որոշումը մտնել Մաքսային միության բավական մեծ աղմուկ բարձրացրեց: Ո՞րն է ձեր տեսակետը այս որոշման վերաբերյալ:
-Մենք կողմ ենք, որ Հայաստանը նման որոշում է կայացրել, քանի որ դրանից հետո Ղարաբաղի տնտեսականը լավ վիճակում է լինելու և ոչ միայն տնտեսական, այլ ընդհանուր առմամբ մենք գտնում ենք, որ դա դրական գործոն է հանդի-սանալու Արցախի և ինչու չէ, նաև Հայաստանի հետագա զարգացման համար: Ամբողջությամբ դեռ վերջնական ուսումնասիրություններ չեն կատարվել, բայց նախնական կանխատեսումներով, Մաքսային միությունը դրական ազդեցություն ունենալու է:
-Ի՞նչ առումով դրական կլինի:
-Հաշվի առնելով այն, որ Ղարաբաղի հիմնական շուկան հանդիսանամ է Ռուսաստանը, կարող ենք ասել, որ անդամակցելուց հետո ավելի Է հեշտանալու Ռուսաստանի հետ համագործակցությունը, արտահանումը և ընդհանուր առմամբ հետագա մեր ծրագրերը: Ռուսաստանը որպես կարևոր շուկա մեզ համար ձեռնտու է լինելու
-Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ պաշտոնական կամ նույնիսկ ոչ պաշտոնական բացատրություն չի տվել, հստակության չի մտցրել այն հարցում, թե ինչ կարգավիճակ է նախատեսվում Ղարաբաղի համար Հայաստանի Մաքսային միության մտնելու դեպքում:
-Իսկ ինչո՞ւ պետք է հստակեցվի, եթե այսօր Հայաստանը Ղարաբաղի հետ գտնվում է մեկ ընդհանուր մաքսային սահմանում, այսինքն` խնդիր չունենք, ավելի շատ այդ հարցը բարձրացնելով կարող ենք խնդիր ստեղծենք: Այսօր այս համաձայնագիրը այս տեսքով կնքելու դեպքում ստացվում է, որ Ղարաբաղը ևս այդ նույն Մաքսային միության հնարավորություններից օգտվելու է, մնացածը եկեք չքաղաքականացնենք և չխանգարենք հետագա գործընթացին Ղարաբաղի հետ կապված: Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում, որ հստակեցվի ԼՂ կարգավիճակը և քաղաքական հետագա խնդիրներ չառաջանան, դրա համար կան բաներ, որ դե ֆակտոն ավելի կարևոր է և այստեղ մենք դե ֆակտո այդ հնարավորությունն ունենալու ենք: Իսկ քաղաքական ձևակերպումների առումով արդեն՝ շատ ավելի երկար պետք է աշխատել, թե ինչպես պետք է ձևակերպվի դա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: