«Իմ քաղաքական իդեալիզմն ու երեւակայությունը տեսել են չեզոք Հայաստան՝ Շվեյցարիայի տիպի։ Ավաղ»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ խոսելով Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության եւ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցի շուրջ։ Ըստ նրա, խնդիրն այն է, որ 1991թ. անկախական ոգեւորությունը չի վերածվել պետականաստեղծ աշխատանքի, իսկ 1994թ. Ադրբեջանի հետ մայիսյան զինադադարը Հայաստանում ստեղծել է գործող կարգավիճակը՝ ստատուս քվոն, որտեղ, իր խոսքերով, եթե մարդը խանգարում է, զոհվում-հեռանում-չի ապրում»։
«Սրա հոմանիշը Եվրասիական ինտեգրման ուղղությամբ քայլելն է։ Ուրեմն սա քայլ է՝ թելադրված ստատուս քվոյի պաշտպանությամբ։ , այս առումով՝ լրիվ սպասելի , հերթական քայլ...»»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):