Մեկնաբանելով չեխերի և դանիացիների հետ Հայաստանի հավաքականի խաղերը, մարզիչը հայտնել է, որ գոհ է մնացել իր ակումբի գործողություններից` ընդգծելով նրանց մարտական որակները: Այս մասին պատմել է Итар Тасс-ի լրագրողին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Նա առանձնացրել է նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները, ով դարպասապահ Ռոման Բերեզովսկու բացակայության պայմաններում կատարում էր ավագի պարտավորությունները: «Դանիացիների հետ խաղում Մխիթարյանը ցույց տվեց հավաքականի կազմում իր լավագույն խաղերից մեկը: Նա հսկայական զանգվածի աշխատանք էր կատարում` խաղալով ինչպես հարձակման կիզակետում, այնպես էլ հենակետային կիսապաշտպանությունում: Շատ ցավալի է, որ մենք միշտ բախվում ենք տարբեր կարգի խնդիրների հետ, ինչպիսիք են վնասվածքները, որակազրկումները, ինչը թույլ չի տալիս Հայաստանի հավաքականին դաշտ դուրս գալ օպտիմալ կազմով»,- նշել է մասնագետը: