Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան, Իրանի նախագահ Ռայիսիի հրավերով ժամանել է Թեհրան, հաղորդում է IRNA գործակալությունը։

ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին պաշտոնապես կհանդիպի «Սաադաբադ» մշակութային-պատմական համալիրում։

Փաշինյանն ու Ռայիսին հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր, կստորագրեն համագործակցության փաստաթղթեր և կմասնակցեն մամուլի ասուլիսի։ Փաշինյանի օրակարգում է նաեւ հանդիպում Իրանի մի շարք պաշտոնյաների հետ։