«Խորը վշտով տեղեկացա Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ:
Դժվարին այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու եղբայրական զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ավտովթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: