Իրանը կարող է լինել տարբեր կրոնների հետեւորդների միջեւ խաղաղ համագործակցության եւ գոյակցության հստակ եւ ակնհայտ խորհրդանիշ։ Այս մասին Իրանի նախագահի հետ բանակցություններից հետո Սաադաբադ պատմամշակութային համալիրում տեղի ունեցած համատեղ ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է MiranPress-ը։

«Ես պարոն Ռայիսիին տեղեկատվություն եմ տրամադրել երեկ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին եւ համաձայն եմ տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու վերաբերյալ Իրանի նախագահի կարծիքի հետ»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը համաձայնել է Իրանի նախագահի հետ այն հարցում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանին անհրաժեշտ են կայուն խաղաղությունն ու անվտանգությունը։ Հայաստանի վարչապետը նշել է, որ Թեհրանը պետք է տեղյակ լինի բանակցություններում քննարկվող հարցերին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում։

Երկու պետությունների ղեկավարների բանակցություններից հետո տեղի կունենան պատվիրակությունների բանակցությունները։