5 մարդ, այդ թվում նաև` ութամյա երեխան մահացել են այս գիշեր Կրասնոդարի շրջանում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի վրա «Mersedes» մակնիշի ավտոբուսի և ГАЗ-53 բեռնատար ավտոմեքենային բախման արդյունքում: Այս մասին Итар Тасс-ին հայտնել են ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության մամլո ծառայությունից:
«Եվս 7 մարդ տեղափոխվել են տեղի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- ավելացրել է վարչությունը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Գուլկեվիչյան շրջանում 02:40 րոպեին:
«Սոչիից Երևան ուղևորվող ավտոբուսում եղել է 15 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացի»,- նշել են ոստիկանությունում:
Ինչպես նշել է ավտոբուսի վարորդը, «նրան կուրացրել է հանդիպակաց ավտոմեքենայի լուսարձակների լույսը, ինչի պատճառով ուշ է նկատել իր առջև հայտնված բեռնատարին և չի հասցրել արգելակել չնայած ցածր արագության»: