Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի - Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին:

Միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը զոհվել են, հայտնի են նրանցից 4-ի անունները՝

Մարիամ Սահակյան, ծնված 1985թ.
Լուսինա Խաչատրյան
Պիրիկ Պարնեցյան, ծնված 2005թ.
Արմեն Բաբայան, ծնված 1971թ.:

Տուժել է 7 մարդ ՝

Բերմինթսյան Ալլա, 1985թ.
Վեյթուրյան Անուշ, 2009թ.
Սահակյան Նաիրա, 1986թ.
Ավանեսյան Գայանե, 1990թ.
Բաբայան Արմենակ 1961թ.
Բաբայան Ֆեդա 2007թ.
Մարկոսյան Անի, 1995թ.

Թեթև վնասվածքներ են ստացել՝

Հարությունյան Ռուզաննա, 1972թ.
Բաղդասարյան Գագուշ, 1987թ.
Մելոյան Ալիկ, 1991թ.
Սահակյան Վաչագան, 1959 թ.
Գրիգորյան Արմեն (միկրոավտոբուսի վարորդը) 1978թ.