Համոզված եմ, որ 2023 թվականին Երեւանի տրանսպորտային խնդիրը 70 տոկոսով կլուծվի։ Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի վերջ Երեւան կբերվի 150 ավտոբուս, եւս 87 ավտոբուս 2023 թվականի ընթացքում։


Պաշտոնյան հավելեց, որ մրցույթ կհայտարարվի նաեւ 18 մետրանոց ավտոբուսների գնման համար։

«Բացի այդ, նախատեսվում է լուծել չշահագործվող հին կարմիր ավտոբուսների ավտոպահեստամասերի դեֆիցիտի հարցը։ 2022 թվականին Երեւանում կլինի 15 տրոլեյբուս, եւս 15-ը՝ 2023 թվականի հունվարին։ Նույն թվականի սեպտեմբերին կստեղծվի կառավարման կենտրոն», – հավելեց Սարգսյանը։

Նա խոստովանեց, որ 10-15 նոր «Գազելների» փոխանցման տուփերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ «Փորձում ենք լուծումներ գտնել եւ վերանորոգել դրանք։ Երաշխիքային ժամկետը դեռ չի անցել»,- ընդգծեց քաղաքապետը։

Ներկայումս Երեւանում տրանսպորտի հետ կապված իրավիճակը նա չափազանց վատ անվանեց։

Հիշեցնենք, որ առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ մինչեւ 2023 թվականի մարտի վերջ Երեւանի տրանսպորտային պարկը կհամալրվի 90 տոկոսով։