Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է մանրամասն վերլուծություն պետական մարմինների աշխատանքների մասին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Ուսումնասիրված են 51 կայքեր, որոնք բաժանված են երեք խմբի՝ մարզպետարաններ, նախարարություններ-գերատեսչություններ, և երրորդ խմբում ներառվել են ընդհանուր մարմիններ՝ ՀՀ նախագահի կայքը, Ազգային Ժողովի, Կառավարության, Դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպան, Քաղաքապետարան և այլն», - նշեց նա:

Ա. Մելիքյանի խոսքերով, նույնիսկ առաջատար կայքերում բյուջեի մասին տեղեկությունները թերի են ներկայացվում և չեն ներկայացվում, թե ինչպես են ծախսվում, ինչպես նաև, բանախոսի խոսքերով, եթե կան թափուր աշխատատեղեր, չի ներկայացվում արդյունքները, դիմելու կարգը և այլ նման հարցեր:

Անդրադառնալով վիճակագրական աղյուսակին, նա նշեց, որ հորիզոնականները բաշխվել են ըստ հրապարակայնության թափանցիկության: Ըստ այդ վիճակագրության երրորդ խմբի առաջատարն է Երևանի Քաղաքապետարանի պաշտոնական կայքը, որը վերջին տարիների համեմատ զգալիորեն բարելավել դիրքերը: «Երկրորդ տեղում Ազգային Ժողովի և Դատախազության կայքերն », - նշեց նա, հավելելով, որ այդ խմբի բոլոր կայքերն էլ իրենց դիրքերը բարելավել են: