ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի խոսերով, իր եղբայրը և որպես ավագ եղբայր, և որպես ՀՀ գլխավոր դատախազ, օժտված է շատ դրական հատկություններով:
«Նա շատ խիստ անձնավորություն է, սակայն ընտանիքում արդարությունը մեր հայրն է իր վրա վերցնում»,- YerevanNews.am-ի հետ զրույցում պատմեց Ռուբեն Հովսեփյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշմանը, նա նշեց, որ կողմ է դրան:
«Եթե մի երկրի սահմանները Ռուսաստանի զինվորն է պահում, ինչպես կարղ ենք հրաժարվել նրանից, եթե դեպի Հայաստան էներգետիկայի մատակարարումը Ռուսաստանի ձեռքում է, ինչպե՞ս կարող ենք հրաժարվել, եթե ունենք անվտանգության խնդիր, ո՞նց կարանք հրաժարվել նրանից»,- համոզմունք հայտնեց պատգամավորը:
Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում չի տեսնում, վերջինս արձագանքեց.
«Ոչ մի ճնշում Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա չկա: Եթե գնանք Եվրոպա, ավելի մեծ դժգոհություն կլիներ, քան գնացել ենք դեպի Ռուսաստան»:
Պատգամավորից նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված ԱԺ-ում իր պասիվ գործունեությունը, օրինակ այն, որ երբևէ ելույթներով հանդես չի եկել, վերջիս չկիսելով մեր տեսակետն ասաց.
«Ես սոցիալական հանձնաժողովի անդամ եմ և այստեղ ակտիվ գործունեություն եմ իրականացնում: Չկա հարց, որ չքննարկենք: Ելույթ ունենալու առումով ես սկսնակ չեմ, փառք Աստծո, իմ աշխատանքային գործունեությունն ինձ դա թույլ է տալիս, պարզապես հարցերը հանձնաժողովում ենք լուծում»: