Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Դարպասապահներ․ Լյորիս («Տոտենհեմ»), Արեոլա («Վեստ Հեմի»), Մանդանդա («Ռեն»)։


Պաշտպաններ․ Լյուկա Էրնանդես, Ուպամեկանո, Պավար (բոլորը՝ «Բավարիա»), Տեո Էրնանդես («Միլան»), Կիմպեմբե (ՊՍԺ), Կոնատե («Լիվերպուլ»), Կունդե («Բարսելոնա»), Սալիբա («Արսենալ»), Վարան («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Կիսապաշտպաններ․ Կամավինգա, Տչուամենի (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ֆոֆանա («Մոնակո»), Գենդուզի, Վերետու (երկուսն էլ՝ «Մարսել»), Ռաբյո («Յուվենտուս»)։

Հարձակվողներ․ Բենզեմա («Ռեալ»), Քոման («Բավարիա»), Դեմբելե («Բարսելոնա»), Ժիրու («Միլան»), Գրիզման («Աթլետիկո»), Մբապե (ՊՍԺ), Նկունկու («Լայպցիգ»)։

Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն Ավստրալիան, Դանիան եւ Թունիսը։