Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները եւ իրավիճակը տարածաշրջանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ալիեւի մամուլի ծառայությանը։
Ալիեւի եւ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել Սամարղանդում, Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։
«Ընդգծվել է դաշնակցային եւ բարեկամական հարաբերությունների վրա հիմնված կապերի հաջող զարգացումը երկրների միջեւ բոլոր ոլորտներում, քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում եւ անվտանգության հարցերը, կարծիքներ են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների մասին»,- նշվել է հաղորդագրությունում»
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի էր ունեցել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։