Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության մասին։

«Աշխարհի առաջնության մակարդակը կլինի շատ բարձր, ֆուտբոլիստները հիմա լավագույն մարզավիճակում են, մրցաշրջանի կեսին դեռ հոգնածություն չկա, բոլորը ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրաստ են։


Մանկուց երազել եմ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, պատկերացրել եմ, թե ինչպես եմ բարձրացնում գավաթը, հիմա եւս մեկ հնարավորություն եմ ստացել։ Հույս ունեմ, որ կժպտամ մինչեւ մրցաշարի ավարտը։ Ֆավորիտ լինելը դեռ չի նշանակում հաղթանակ։ Ֆուտբոլում պարտվելը հեշտ չէ, բայց աշխարհի առաջնությունում պարտվելը վատագույնն է ֆուտբոլում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է 101 Great Goals-ը։

Խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի թիմերը։