Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Մ.Ս.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011 թվականի մայիսին անհայտ անձի կողմից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկից կատարված գողության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ.Խ.-ն կեղծիքներ է թույլ տվել:

Ոստիկանության աշխատակից Վ.Խ.-ն Մ.Ս.-ին պատկանող բնակարանի զննությունը կատարել է առանց ընթերակաների մասնակցության և այդ կապակցությամբ պաշտոնական` «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում, անձնական դրդումներով, մտցրել է կեղծ գրառումներ քննչական գործողության կատարման ժամանակի և մասնակիցների վերաբերյալ: Նա փաստաթուղթը թվագրել է հետին ամսաթվով, ինչպես նաև կեղծ տվյալներ է մտցրել` իբր զննությունը կատարվել է որպես ընթերականեր հրավիրված Ա.Ա.-ի և Լ.Մ.-ի մասնակցությամբ:

Հատուկ քննչական ծառայությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածով:

Նախաքննությունը շարունակվում է: