Վրացի օրենքով գողերի համար, որոնք փախչելով հայրենիքից և Ռուսաստանից Եվրամիության պետություններ, այնտեղ գտնվելը սկսում է դառնալ վտանգավոր: Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм գործակալությանը, սեպտեմբերի 4-ին Լիոնում ձերբակալվել է 43 ամյա օրենքով գող Ռամազ Ջինչարաձեն, ով հետախուզության մեջ էր գտնվում Իտալիայի կողմից կազմակերպված հանցագործությունում մասնակցության և դրամաշորթման մեջ:

Ջինչարաձեին ձերբակալելու գործողությունները, որտեղ Lexpress.fr-ի տվյալներով ներգրավված է եղել շուրջ 40 ոստիկան, տեղի է ունեցել Լիոնի ութերորդ շրջանում գտնվող հիվանդանոցում, որտեղ օրենքով գողը բուժզննում էր անցնում: Ռամազի հետ ձերբակալվել է նրան ուղեվցող ևս երեք մարդ, որոնց ազատ են արձակել փաստաթղթերի ստուգումից հետո: Նրանցից ոչ մեկ ոստիկաններին դիմադրություն ցույց չի տվել:

Ռամազ Ջանչիրիձեն թբիլիսյան գողական կլանի ամենագործուն մասնակիցներից մեկն է: 2006 թվականին նա մտավ պատմության մեջ, որպես առաջին օրենքով գող, ով կալանավորվել է Վրաստանում նոր ընդունված հոդվածի համաձայն «անունի» համար, այսինքն գողական աշխարհին պատկանելու համար: Նախանցած տարվա հունվարին Ռամազը ազատ էր արձակվել Թբիլիսիի համար 7 մեկուսարանից և արտագաղթել Եվրոպա: Օպերատիվ տվյալների համաձայն օրենքով գողի քրեական հետաքրքրությունների ոլորտում հայտնվել էր Պորտուգալիան:

Սեպտեմբերի 5-ին Լիոնի Վերաքննիչ դատարանը վավերացրել էր Ջինչարաձեի կալանավարումը: Մինչ իտալական իշախնություններին արտահանձնումը Ռամազը շարունակելու է մնալ Ռոնում գտնվող Կորբասի մեկուսարանում: