Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում լեգենդար ֆուտբոլիստների հետ մասնակցել է ավանդական «Խաղաղության խաղին»։ Հանդիպման մասնակիցներն այնուհետեւ արժանացել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանը։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպումից։
Մխիթարյանն իր ինքնագրով խաղաշապիկ է նվիրել Հռոմի պապին: Խաղաշապիկին նաեւ շնորհակալական գրություն է եղել Հայաստանում եւ աշխարհում խաղաղություն հաստատելու ջանքերի համար։
«Պատիվ էր Հռոմի պապի հետ հանդիպելը եւ հայտնի ֆուտբոլիստների հետ ներդրում ունենալը ամբողջ աշխարհում խաղաղություն տարածելու նրա ջանքերում»,- գրել է Մխիթարյանը։
View this post on Instagram