Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան դրվատանքով է խոսել հավաքականում թիմակից, ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։
«Լեոն լավագույնն է աշխարհում։ Չեմ հոգնի կրկնել, որ նա այլմոլորակային է։ Մեսիի հետ խաղալը լավագույն բանն է, որ կատարվել է իմ կարիերայում։ Մենք արդեն երկար տարիներ միասին հավաքականում ենք, որոշ ժամանակ խաղացել ենք միասին նաեւ ակումբում։ Լեոյի հետ խաղադաշտ կիսելը կատարված երազանք է։ Հիմա նա շատ հասուն եւ նպատակասլաց է»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է La Nacion-ը։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Լեհաստանի, Մեքսիկայի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները։