Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետների խորհրդի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, խոսելով Մաքսային միությանն անդամակցվելու հարցի շուրջ, նշեց, որ մեր քաղաքական ուժերը «և՛...և՛»-ի իրենց շանսը բաց են թողել, որը կար փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին, և դրա միակ մեղավորները Հայաստանի քաղաքական ուժերն են:
Հ.Հովհաննիսյանը նշեց նաև, որ ինչպես ինքն էր ժամանակին կանխատեսել, Սերժ Սարգսյանը հուսախաբ չարեց Ռուսաստանին, ցույց տվեց, որ ինքը հենարան է իր ռազմավարական դաշնակցի համար, չնայած այս պարագայում, ըստ բանախոսի, այլընտրանք չկար:
«Ս. Սարգսյանը ոչ արևմտամետ է, և ոչ էլ՝ ռուսամետ. նա մի խնդիր ունի՝ պահել մենաշնորհը»,- հավելեց բանախոսը: