Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեհաստանում «ռուսական» հրթիռների ընկնելու մասին հաղորդագրությունը սադրանք է անվանել։

«Պշեւոդուվ բնակավայրում «ռուսական» հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական լրատվամիջոցների եւ պաշտոնյաների հայտարարությունները դիտավորյալ սադրանք են՝ իրավիճակը սրելու նպատակով։


Ռուսական ոչնչացման միջոցներով ուկրաինա-լեհական պետական սահմանի մոտ գտնվող թիրախներին որեւէ հարված չի հասցվել։

Պշեւոդուվ գյուղի դեպքի վայրից լեհական ԶԼՄ-ների կողմից տաք հետքերով հայտնաբերված բեկորները որեւէ առնչություն չունեն ռուսական զենքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։