Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում մոտ 150 հազար գործարք է իրականացվել, ինչը նախորդ տարվա 9 ամսվա համեմատ 4.7 տոկոսով ավելի է:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս 150 հազար գործարքներից մոտ 40 հազարը առուվաճառք են եղել: Բնակարանների մասով գործարքներն աճել են 11.3 տոկոսով:


Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, Երևանում անշարժ գույքի 1 քմ-ի միջին գինը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձրացել է 13.7, մարզերում՝ 19.8 տոկոսով: Սա հիմնականում պայմանավորված է արտերկրից, մասնավորապես, Ռուսաստանից մարդկանց ներհոսքով:

Օտարերկրացիները 1418 գույք են ձեռք բերել, ինչը 31.1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին: Նրանց մեծ մասը Ռուսաստանից է, սակայն կան նաեւ այլ երկրի քաղաքացիներ:

Ինչ վերաբերում է վարձակալությանը, ապա այս պահին մեծ պահանջարկ կա՝ օտարերկրացիների հոսքով պայմանավորված, սակայն շատ դեպքերում քաղաքացիները կադաստրային գրանցում չեն իրականացնում, ինչը թույլ չի տալիս իրական պատկերն ունենալ: