Այսօր թերթերից մեկը գրել էր, որ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի շինարարության իրականացումը վստահել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությանը։
«Շատերին թվում է, թե այդ ազգանվան մենաշնորհը մենակ ինձ է տրված, այլ ոչ իմ եղբայրներին և ազգականներին: Հարազատ եղբորս կազմակերպությունն է, որը ոչ մի տնտեական կապ չունի իմ հետ և մենք վաղուց արդեն 2006թ տնտեսապես առանձին ենք աշխատել և իմ ընտանիքն ունի առանձին շինարարական բիզնես, որը «Հայկարշիմ» է կոչվում»,- YerevanNews.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:
Վերջինս վստահեցրեց, որ ինքն այդ շինարարական կազմակերպության հետ ոչ մի առնչություն չունի և ինքն առհասարակ բիզնես գործունեություն չի ծավալում:


