Նոյեմբերի 17-ին, ժամը 22:47-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և հայտնվել ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ս.-ն ( ծնված՝ 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված ՝ 1956 թ.) և Ա. Պ.-ն (ծնված՝ 1989 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ե. Ս.-ն (ծնված՝ 2013 թ.), Ռ. Ս.-ն ( ծնված 2015 թ.), Հ. Ս.-ն ( ծնված՝ 2019 թ.) «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: