Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է, որ Վատիկանը պատրաստ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի վերջ դրվի հակամարտությանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։
Հարցին, թե արդյոք նա հավատում է Մոսկվայի եւ Կիեւի հաշտեցմանը, հովվապետը բոլորին կոչ է արել չհանձնվել։ «Բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն նվիրի սրտերի ապառազմականացմանը՝ սկսած սեփականից, իսկ հետո՝ վնասազերծի, զինաթափի բռնությունը։ Մենք բոլորս պետք է պացիֆիստներ լինենք։ Խաղաղություն ցանկանանք, ոչ թե պարզապես հաշտություն։ Իսկական խաղաղություն, որը երկխոսության արդյունք է»,- ասել է նա La Stampa թերթին։