Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անխել Կոռեան հրավիրվել է Արգենտինայի հավաքական նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Նա փոխարինել է վնասվածք ստացած կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսին, հաղորդում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Իտալական «Ֆիորենտինայի» խաղացող Նիկոլաս Գոնսալեսը մկանային վնասվածք է ստացել ազգային թիմի մարզման ժամանակ։
Աքիլեսյան ջլի վնասվածք է ստացել նաեւ «Ինտերի» կիսապաշտպան Խոակին Կոռեան։
Նրան փոխարինել է ամերիկյան «Ատլանտայում» հանդես եկող կիսապաշտպան Տիագո Ալմադան։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականը կմրցի Սաուդյան Արաբիայի (նոյեմբերի 22), Մեքսիկայի (նոյեմբերի 26) եւ Լեհաստանի (նոյեմբերի 30) թիմերի հետ։