Կոտայքի մարզում, նոյեմբերի 18-ին, ժամը 20։25-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Աշտարակ-Եղվարդ» ցուցանակին, կոտրել այն և մոտ 15 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Եղվարդի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել;
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։